Գլխավոր Աշխարհ Հինգ արժեքներ գործնական կյանքում

Հինգ արժեքներ գործնական կյանքում

by admin
0 մեկնաբանություն 774 դիտում
Ազնվություն: Այս որակը հնարավորություն է տալիս լինել հուսալի և օգտավետ գործընկերների համար, հարգված լինել աշխատակիցների, հեղինակություն ունեցող արտադրողների և պետության կողմից:
Գործնականություն: Կարողություն կազմակերպելու համապատասխան այնպիսի մրցունակ արտադրություն, որի պահանջարկը առկա է մարդկանց մոտ:
Աշխատասիրություն: Կարողություն մշտապես ներգրավված լինելու ձեռնարկատիրական աշխատանքների մեջ, տարբեր իրավիճակներում աշխատասիրության կամքի արտահայտություն ձեռնարկած գործը զարգացնելու և ընդլայնելու համար:
Պատրաստակամություն: Արդարացված ռիսկի դիմելու, կարողություն որոշումների պատասխանատվություն կրելու, որոնք օբյեկտիվ կերպով անհրաժեշտ են, բայց իրենց մեջ կրում են ձեռնարկատիրական գործունեության ընթացքում գոյություն ունեցող սովորական ռիսկերը:
Ողջամտություն: Կարողություն անհրաժեշտաբար խուսափելու համար անհարկի, շտապ, անմտածված որոշումներից, որի արդյունքում կորսվում են ձեռնարկատիրոջ ռեսուրսները:
Աղբյուրը՝  Հ. Մանուկյան, Կ. Պետրոսյան, Քրիստոնեական էթիկա և գործարարություն, Երևան 2013, էջ 38:

 

Կրեդո գործարար ակումբ/Credo Business Club 

Կրեդո գործարար ակումբի առաքելությունն է ձևավորել գործարար համայնք, որը առաջնորդվում է ազնվությամբ, արդարությամբ և սիրով` հիմք ընդունելով քրիստոնեական արժեքները։ Ակումբը միավորում է այն գործարարներին, ովքեր հավատում են, որ իրենց գործը կոչում է՝ ծառայել Աստծուն և մարդկանց՝ զարգացնելով արդար, պատասխանատու և արժեքահեն բիզնես միջավայր։

Տես՝ Credo Business Club

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ