Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունում ներգրավված են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ տարբեր պետությունների «կայսերական շահերը»։ Այս մասին Ֆրանցիսկոսն ասել է La Repubblica թերթին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստանի առաջնորդին անվանելով «կիրթ մարդ»:
«100 տարվա ընթացքում տեղի են ունեցել երեք համաշխարհային պատերազմներ․ 1914–1918 թթ., 1939–1945թթ․, եւ ներկայիսը նույնպես համաշխարհային է։ Այն սկսվել է մաս-մաս, բայց բոլոր խոշոր երկրները ներգրավված են։ Որպես մարտի դաշտ է Ուկրաինան։ Այնտեղ բոլորը կռվում են», -նշել է նա։
Ֆրանցիսկոսի կարծիքով՝ հակամարտությունում ներգրավված են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ տարբեր պետությունների «կայսերական շահերը»։
Աղբյուրը՝ www.news.am