Չինաստանը հրապարակել է իր դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթը տեղադրված է երկրի ԱԳՆ կայքում։ Այն ունի 12 կետ.
- հարգանք բոլոր երկրների ինքնիշխանության հանդեպ, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության պահպանում.
- հրաժարում սառը պատերազմի մտածելակերպից և սկզբունքի պահպանում, որ «մի երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի մյուսների հաշվին».
- ռազմական գործողությունների դադարեցում, էսկալացիայից խուսափում և աջակցություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջեւ երկխոսությանը.
- խաղաղ բանակցությունների վերսկսում որպես հակամարտության «միակ կենսունակ լուծում», Չինաստանը պատրաստ է «կառուցողական դեր խաղալ այս հարցում».
- հումանիտար ճգնաժամի լուծում, խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցքների ստեղծում, հումանիտար օգնության ավելացում, աջակցություն ՄԱԿ-ին՝ որպես այս ոլորտում գործունեության համակարգող.
- քաղաքացիական անձանց և ռազմագերիների պաշտպանություն, ներառյալ փոխանակման համար «բարենպաստ պայմանների» ստեղծում.
- ատոմակայանների անվտանգության ապահովում.
- միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառման սպառնալիքի դեմ պայքար.
- հացահատիկի արտահանման խթանում Սևծովյան հացահատիկի նախաձեռնության շրջանակներում.
- միակողմանի պատժամիջոցների դադարեցում, որոնք չեն լուծում ընթացիկ խնդիրները, բայց ստեղծում են նորերը.
- աջակցեություն արտադրական շղթաների և մատակարարման շղթաների կայունությանը, հրաժարվելով օգտագործել համաշխարհային տնտեսությունը քաղաքական նպատակներով.
- հետկոնֆլիկտային վերակառուցան խթանում, «Չինաստանը պատրաստ է աջակցել և կառուցողական դեր խաղալ այս գործում»:
Աղբյուրը՝ www.news.am