Գլխավոր Հոգևոր Տագնապներից ազատվելու մասին (հոգեշահ խրատներ)

Տագնապներից ազատվելու մասին (հոգեշահ խրատներ)

by admin
0 մեկնաբանություն 399 դիտում

Իոանն վրդ. Կրեստյանկին

Մի´տագնապիր ոչնչից՝  և´ աշխարհում ոչ բոլորն են կործանվում, և´ վանքում ոչ բոլորն են փրկվում: Մեր ժամանակներում ուժեղ քրիստոնյաները փրկվում են աշխարհում, իսկ թույլերը` վանքերում:

 

Թադեոս վրդ. Վիտովնիցկի

Այն անձը, որն իրեն Աստծու կամքին է հանձնել, ոչնչից չի վախենում և տագնապում: Ամեն ինչ, որ տեղի է ունենում, նա ասում է` Աստված այդպես է կամենում:

Ամեն գնով թույլ մի տվեք, որ ձեր սրտում տագնապ լինի: Մտային քաոսը չար ոգիների հոգեվիճակն է: Հոգևոր կյանքում ամենակարևորը սիրտը խաղաղության մեջ պահել է: Խաղաղությունն ու խնդությունը այս և այն աշխարհի մեծագույն հարստություններ են:

 

Շենուդա Գ հայրապետ

Եթե ոչինչ չունես առաջարկելու որևէ տագնապած հոգու, ժպիտ և քնքշություն փոխանցիր նրան, աղոթիր նրա համար:

 

Սբ. Պաիսիոս Աթոսացի

Եթե տեսնում ենք մարդուն տառապելիս հոգեկան ուժեղ տագնապից, վշտից և տխրությունից, թեև նա ամեն ինչ ունի, ինչ հոգին ցանկանում է, ապա պետք է իմանալ, որ նա Աստծուն չունի: Մարդկային ուրախությունները չեն «լիցքավորում» մարդու հոգին, այլ պարզապես այն ունայնությամբ են լցնում: Հոգևոր ուրախությունը զգալով՝ մենք նյութական ուրախություն չենք ուզենա:

Ամեն գնով՝  հանգստացուցիչ դեղամիջոցների օգնությամբ և յոգայի նման տարբեր ուսմունքների միջոցով մարդիկ ձգտում են խաղաղություն գտնել, բայց իրական խաղաղությունը, որը գալիս է խոնարհ մարդու մոտ և նրան աստվածային մխիթարություն է բերում, նրանք չեն ձգտում:

Այնտեղ, որտեղ հոգու տագնապ և հուսահատություն կա, դիվական հոգևոր կյանք է: Մի տագնապեք որևէ պատճառով: Հոգեկան տագնապը գալիս է չարից:

Որպեսզի անհանգստությունից և տագնապից ազատվես, անվերապահորեն Աստծուն վստահելով պարզ դարձրու կյանքդ:

Եթե հոգում կա տագնապ ու հուսահատություն, ապա սա հոգևոր կյանք է առանց Աստծո օրհնության: Մի անհանգստացեք ոչ մի բանի համար: Անհանգստությունը գալիս է չարից: Ամեն անգամ, երբ անհանգստության հանդիպեք, իմացեք, որ այդտեղ չարն է պոչը թափահարում:

 

Սիմեոն Աթոսացի

Հանդարտեցրու սիրտդ, և բոլոր տագնապները հետևում կմնան…

 

Անտոն միտրոպոլիտ Սուրոժացի

Այն մասին, թե ինչքան կարևոր է պահպանել ներքին խաղաղությունը: Կարծում եմ` այն իրողություններից մեկը, որով սատանան միշտ ձգտելու է, մեզ անհանգստության մեջ պահելն է, ներքին տագնապալի վիճակում: Որովհետև, ըստ նրա, տագնապալի վիճակը մեզ Աստծուց բաժանում է, որովհետև այն մեզ ուղղում է դեպի ինքներս մեզ, այն այնքան արդյունավետ է, որքան յուրաքանչյուր մեղքը, (նրա համար) կարևոր է, որ մենք Աստծո հետ չլինենք: Եթե տագնապալի վիճակը բավարար է, որ մեր ամբողջ ուշադրությունը և մեր ամբողջ ներքին կյանքը գրավի, ուրեմն թշնամին իր նպատակին հասել է:

 

Սբ. Վարսոնոֆի Օպտինացի

Եթե այնպես է եղել, որ մեղք ես գործել, հավատա Աստծո ողորմածությանը, ապաշխարիր և առանց տագնապելու առաջ ընթացիր:

Երբ մտքերն անհանգստացնում են կամ շփոթության մատնում կամ էլ տագնապահար անում, պետք չէ դրանց հետ զրույցի բռնվել, այլ պարզապես ասել` թող Աստծո կամքը լինի: Դա շատ խաղաղեցնող է:

 

Սբ. Մակար Օպտինացի

Ասում ես, որ հոգիդ դժվարության  և անհանգստության մեջ է, դա ոչ այլ ինչից է, քան քո հպարտ վիճակից:

Տերը խաղաղեցնում և մխիթարում է խոնարհներին և հեզերին, իսկ հպարտները քաղում են իրենց հոգեվիճակի պտուղները՝ տագնապ, անխաղաղ վիճակ, անհանգստություն և այդպես շարունակ…

 

Սբ. Անտոն Օպտինացի

Տագնապալի մտքերն ամենավատն են, որոնցից միշտ պետք է զգույշ լինել:

 

Սբ. Եփրեմ Ասորի

Ով վստահություն չունի առ Աստված, ինչպես Կայենը, անընդհատ տագնապի ու անհանգստության մեջ է։

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ