Գլխավոր Հոգևոր Կապվածությունների մասին (հոգեշահ խրատներ)

Կապվածությունների մասին (հոգեշահ խրատներ)

by admin
0 մեկնաբանություն 2082 դիտում

Սիմեոն Աթոսացի

Մեր խաչը մեր սեփական մեղավոր վիճակի հաղթահարումն է անկեղծ ապաշխարությամբ և աղոթքով, ինչպես նաև երկրային բոլոր կապվածություններից և նույնիսկ երկրային բոլոր մտքերից լիովին հրաժարվելն է:

Եթե մարդը կապված է ինքն իրեն և երկրային հաճույքներին և չի ցանկանում հրաժարվել իր կապվածություններից, ապա երկարատև և դժվար բուժելի հիվանդություններն են նրան այցելում:

Եթե մարդը խիստ կապված է աշխարհին և մտերիմներին, արդյունքում նրան հանկարծակի մահն է հասնում:

Դու ապրում ես այս աշխարհում այնքան, քանի դեռ քո միտքը կապված է դրան: Աշխարհը թողնել, նշանակում է հեռանալ աշխարհի մտքերից «որովհետև մարմնավոր խորհուրդը թշնամություն է առ Աստված» (Հռոմ. 8.7):

Ինչին սիրտը կապված է, դա է սպանում նրան: Այդպիսին է այս մարմնավոր աշխարհը: Լավագույն հարստությունը Աստծո կամքի կատարյալ ընկալումն է:

Այն ամենը, ինչին սիրտը կապվում է, դառնում է փրկության խոչընդոտ, քանի որ հոգևոր կյանքում կապվածություններ չկան, բայց կա մի աննկարագրելի, մեծ Ազատություն՝ Քրիստոսի Սերը:

Կապվածությունը սպանում է ինչպես մեզ, այնպես էլ մեր մերձավորներին և դառնում խոչընդոտ Փրկությանը: Ճշմարիտ Սերը պաշտպանում, ամրացնում, աջակցում և փրկում է և՛ մեզ, և՛ նրանց, ում մենք սիրում ենք:

Կապվածությունը վերաբերմունք է մարդու հանդեպ՝ որպես քո սեփականության: Սերը վերաբերմունք է մարդու հանդեպ՝ որպես Աստծո կողմից արարված (անձնավորության):

 

Սբ. Մակար Օպտինացի

Մենք չգիտենք Աստծո գործերը: Նա ամեն ինչ իրագործում է օգտակարության համար: Մենք կապված են այստեղի բարիքների հետ, իսկ Նա կամենում է պարգևել մեզ ապագայի բարիքները այստեղի կարճաժամկետ հիվանդությունների միջոցով:

 

Կիրիլ վրդ. Պավլով

Աշխարհն ո՞ւմ է խաբել: Ով նրա հետ կապվել է: Իսկ Աստված ո՞ւմ է փրկել: Ով Նրան ապավինել է:

 

Սբ. Եփրեմ Ասորի

Քեզ ժամանակավոր տրված գեղեցկությանը կապված մի եղիր, որպեսզի ամենայն գեղեցկությունից զուրկ չկանգնես Աստծո առաջ։

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

Նմանատիպ գրառումներ