Գլխավոր Աշխարհ Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում. Սերգեյ Լավրով

Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում. Սերգեյ Լավրով

by admin
0 մեկնաբանություն 614 դիտում

Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ, արտաքին հարաբերությունների կենտրոնական կոմիտեի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ հանդիպմանը: «Մեր հարաբերությունները զարգանում են կայուն և դինամիկ, և չնայած համաշխարհային ասպարեզում տիրող բարձր տուրբուլենտությանը, մենք ցուցաբերում ենք համերաշխություն և պատրաստակամություն՝ պաշտպանելու միմյանց շահերը՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա», – ասել է Լավրովը։
Վան Ին իր հերթին նշել է, որ փոխգործակցության բարձր դինամիկան պահպանվում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով։
«Չնայած միջազգային իրավիճակի անկայունությանը, Չինաստանը և Ռուսաստանը միշտ պահպանում են ռազմավարական վճռականությունը, հաստատակամորեն և վստահորեն շարժվում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը համահունչ և հավատարիմ են մնում բազմաբևեռությանը», – հավելել է ՉԺՀ-ի ներկայացուցիչը:

Աղբյուրը՝  www.iravunk.com

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ