Գլխավոր Աշխարհ «Ոսկե միլիարդի» համար աշխատող տնտեսությունը կայուն լինել չի կարող. Պուտին

«Ոսկե միլիարդի» համար աշխատող տնտեսությունը կայուն լինել չի կարող. Պուտին

by admin
0 մեկնաբանություն 1951 դիտում

Ոսկե միլիարդի» համար աշխատող տնտեսությունը կայուն լինել չի կարող: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին ունեցած ելույթի ժամանակ, որն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով առցանց է անցկացվում, հայտնում է ՌԲԿ-ն:

«Միանգամայն պարզ է, որ աշխարհը չի կարող ընթանալ այնպիսի տնտեսության կառուցման ճանապարհով, որն աշխատում է մեկ միլիոն մարդու կամ նույնիսկ ոսկե միլիարդի համար: Դա պարզապես դեստրուկտիվ դիրքորոշում է: Այդպիսի մոդելն ըստ սահմանման անկայուն է»,- ասել է նա:

Նրա խոսքով` «այժմ կարեւոր է ընդհանուր արձանագրումից անցնել գործողության», այսինքն` իրական ջանքեր եւ ռեսուրսներ ուղղել ինչպես առանձին երկրների ներսում սոցիալական անհավասարության կրճատման, այնպես էլ մոլորակի տարբեր երկրների եւ տարածաշրջանների տնտեսական զարգացման մակարդակի աստիճանական մերձեցման համար:

Աղբյուրը՝ www.news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ