Գլխավոր Աշխարհ Չինաստանը հրապարակել է իր դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ

Չինաստանը հրապարակել է իր դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ

by admin
0 մեկնաբանություն 687 դիտում

Չինաստանը հրապարակել է իր դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթը տեղադրված է երկրի ԱԳՆ կայքում։ Այն ունի 12 կետ.

  • հարգանք բոլոր երկրների ինքնիշխանության հանդեպ, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության պահպանում.
  • հրաժարում սառը պատերազմի մտածելակերպից և սկզբունքի պահպանում, որ «մի երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի մյուսների հաշվին».
  • ռազմական գործողությունների դադարեցում, էսկալացիայից խուսափում և աջակցություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջեւ երկխոսությանը.
  • խաղաղ բանակցությունների վերսկսում որպես հակամարտության «միակ կենսունակ լուծում», Չինաստանը պատրաստ է «կառուցողական դեր խաղալ այս հարցում».
  • հումանիտար ճգնաժամի լուծում, խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցքների ստեղծում, հումանիտար օգնության ավելացում, աջակցություն ՄԱԿ-ին՝ որպես այս ոլորտում գործունեության համակարգող.
  • քաղաքացիական անձանց և ռազմագերիների պաշտպանություն, ներառյալ փոխանակման համար «բարենպաստ պայմանների» ստեղծում.
  • ատոմակայանների անվտանգության ապահովում.
  • միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառման սպառնալիքի դեմ պայքար.
  • հացահատիկի արտահանման խթանում Սևծովյան հացահատիկի նախաձեռնության շրջանակներում.
  • միակողմանի պատժամիջոցների դադարեցում, որոնք չեն լուծում ընթացիկ խնդիրները, բայց ստեղծում են նորերը.
  • աջակցեություն արտադրական շղթաների և մատակարարման շղթաների կայունությանը, հրաժարվելով օգտագործել համաշխարհային տնտեսությունը քաղաքական նպատակներով.
  • հետկոնֆլիկտային վերակառուցան խթանում, «Չինաստանը պատրաստ է աջակցել և կառուցողական դեր խաղալ այս գործում»:

Աղբյուրը՝  www.news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ