Գլխավոր Աշխարհ Որտեղ է գտնվում Աստվածաշնչում նկարագրված Էսթերի դամբարանը

Որտեղ է գտնվում Աստվածաշնչում նկարագրված Էսթերի դամբարանը

by admin
0 մեկնաբանություն 2793 դիտում

CAHJP-ի արխիվներում հայտնաբերված փաստաթղթերը ցույց են տալիս մի զարմանալի նախաձեռնություն, որը ձեռնարկվել է Իրանի հրեաների և երկրի կառավարության կողմից՝ Կյուրոսի հրահանգը 2500 տարի անց նշելու համար: 1968 թ. Իրանի խորհրդարանում հրեական ներկայացուցիչների և Իրանի իշխող Շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի վարչակարգի պաշտոնյաների միջև ստեղծվեց ակտիվ նամակագրություն: Կիզակետում դրված էր Համադանում Էսթերի և Մուրթքեի դամբարանը գնելու փորձը: Պատրվակը Պարսից արքա Կյուրոս Մեծի հրովարտակի 2500-ամյակն էր, որը նշելու համար պետք է անցկացվեր 1971 թ.: Կյուրոսի հրովարտակը թվագրվում է մոտ մ.թ.ա. 538 թվականին: Իր պատմական հռչակագրում Կյուրոս Մեծը՝ առաջին Պարսից կայսրության հիմնադիրը, իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող բոլոր ժողովուրդներին թույլ տվեց վերադառնալ իրենց համապատասխան աստվածների և աստվածությունների պաշտամունքին: Բայց ի՞նչ կապ ունի այս ամենը Կյուրոս Մեծի հետ: Առաջին հայացքից ընդհանրապես շատ քիչ: Այնուամենայնիվ, հրեական ժողովրդի պատմության համար (CAHJP), Համաշխարհային ORT միություն կազմակերպության արխիվում, ինչպես նաև Իրանի վերջին Շահի կյանքին վերաբերող պատմական աղբյուրներից պարզ է դարձել, որ Կենտրոնական արխիվում հայտնաբերված որոշ նամակներից Մոհամմադ Ռեզա Փահլավին իրեն տեսնում էր որպես Կյուրոս Մեծի ժամանակակից ժառանգորդ և փորձում էր իր այդ պատկերը ներկայացնել իր երկրի հրեաներին: Կյուրոսի հրովարտակի 2.500-ամյակը հենց այն իրադարձությունն էր, որին նա սպասում էր: Նա Էսթերի դամբարանը հանձնում է հրեաներին այս կապակցությամբ:

Ուստի, Էսթերի դամբարանը, որը գտնվում է Իրանի Համադան քաղաքում: Համադանը ժամանակին Մեդիայի մայրաքաղաքն էր, որը գրավեց Կյուրոս Մեծը, ով այն դարձրեց Պարսից կայսրության ամառային մայրաքաղաք: Այսօր Համադանը կապված է Եկբատան քաղաքի հետ, որը հիշատակվում է «Եզրաս» գրքում:

Աղբյուրը և լուսանկարը՝  Jerusalem Post

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ