Գլխավոր Հոգևոր Երուսաղեմ քաղաքի մասին…

Երուսաղեմ քաղաքի մասին…

by admin
0 մեկնաբանություն 2546 դիտում

Սբ. Յարութեան Տաճար/ Church of the Holy Sepulchre ֆեյսբուքյան էջը գրում է, որ այսօր Երուսաղեմի Հին քաղաքը բաժանված է չորս՝ հայկական, մուսուլմանական, քրիստոնեական եւ հրեական թաղամասերի: Չնայած որ համայնքը մեծ չէ, հայերը զբաղեցնում են Հին քաղաքի բավականին զգալի հատվածը՝ գրեթե մեկ քառորդը: Դարերի ընթացքում հայկական թաղամասը կառուցվել է Սրբոց Հակոբեանց տաճարի շուրջ: Քանի որ թաղամասը կառուցվել է մենաստանի շուրջ, դրա ողջ տարածքով պատ է ձգվում: Դա, ասես, քաղաքի մեջ մի քաղաք լինի: Հայկական թաղամաս կարելի է մուտք գործել միայն գլխավոր դռնով: Այդ 16-րդ դարի դարպասի մոտ դռնապան է հերթապահում: Նրա նպատակն է ներս չթողնել օտար մարդկանց: Թաղամասի բնակիչներից բացի այլ անձանց մուտքը խստիվ արգելված է: Օտարը կարող է ներս անցնել միայն հատուկ թույլտվություն ունենալու դեպքում: Երբ զբոսաշրջիկները գալիս են Երուսաղեմ, զարմանում են, ինչպե՞ս են հայերը զբաղեցրել նման մեծ տարածք եւ որտեղի՞ց նրանց այդքան սեփականություն եւ իրավունք:
Հին քաղաքի բոլոր չորս համայնքների հատուկ իրավունքները ձեւավորվում էին դարեր շարունակ, եւ ի վերջո 19-րդ դարի ավարտին համայնքների ներկայացուցիչները եկան համաձայնության՝ ընդունեցին այսպես կոչված ստատուս-քվոն: Այժմ Հին քաղաքի յուրաքանչյուր սանտիմետրը պատկանում է որեւէ համայնքի:

Այսօր Երուսաղեմի Հին քաղաքը բաժանված է չորս՝ հայկական, մուսուլմանական, քրիստոնեական եւ հրեական թաղամասերի: Չնայած որ…

Gepostet von Սբ. Յարութեան Տաճար/ Church of the Holy Sepulchre am Freitag, 1. Mai 2020

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ