Գլխավոր Աշխարհ Ցուցարարները Միչիգանի նահանգապետին կոչել են «Սորոսի տիկնիկ» և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ

Ցուցարարները Միչիգանի նահանգապետին կոչել են «Սորոսի տիկնիկ» և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ

by admin
0 մեկնաբանություն 2632 դիտում

Հինգշաբթի օրը Միչիգանը փակեց կապիտոլիումի շենքը և չեղյալ հայտարարեց իր օրենսդրական նիստը նահանգապետ Գրեթչեն Ուայթմերի դեմ կատարված առցանց մահվան սպառնալիքներից հետո:

Սպառնալիքներն արվել են ցուցարարների կողմից, ովքեր ծրագրել են մասնակցել «Դատաստանի օրը» բողոքի ակցիային մայրաքաղաքում: Ակցիայի մասնակիցները դեմ են Միչիգանի նահանգապետ Ուայթմերի վարած քաղաքականությանը, որը չափազանց խիստ սահմանափակումներ է իրականացրել կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումների շրջանակներում:

Ըստ Detroit Metro Times-ի ֆեյսբուքյան բազմաթիվ սպառնալից գրառումներ են կատարվել, որոնք վերաբերում են Ուայթմերին՝ նրան կոչելով որպես «նացիստ», «վհուկների վհուկ», «չար կախարդ», «Սորոսի տիկնիկ», «մանուկների մարդասպան բռնակալ» և այլն: Մյուսները խոստացել են մասնակցել գալիք բողոքներին «զինված մինչև մահ» և առանց դեմքի դիմակների՝ սպառնալով հարձակվել նույնիսկ այն ոստիկանների վրա, որոնք կփորձեն դիմակայել իրենց:

Աղբյուրն ու լուսանկարը՝ www.newsweek.com

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ