Գլխավոր Լրահոս Քրիստոնյա ընտանիքը տղամարդու եւ կնոջ միությունն է

Քրիստոնյա ընտանիքը տղամարդու եւ կնոջ միությունն է

by admin
0 մեկնաբանություն 1777 դիտում

Քրիստոնյա ընտանիքը տղամարդու եւ կնոջ միությունն է, որը հիմնված է ոչ թե պարզ փոխօգնության, ցանկությունների կամ ընդհանուր շահերի վրա, այլ ըստ Քրիստոսի և իր Եկեղեցու միության օրինակի՝ Պսակի սուրբ խորհրդի և աստվածադիր օրհնության, որտեղ Աստծո պատվիրանները փոխանցվում են սերնդեսերունդ, և որտեղ ընտանիքը «հավակնում է» դառնալու «տնային» կամ «առտնին եկեղեցի» (հմմտ. Կողոս. 4. 15):

Ավետարանական՝ «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները» (Մատթ. 7. 12) «ոսկե օրենքը», նախևառաջ ընտանիքում կենցաղավարելու և ընտանիքի հաստատությունը պահպանելուն է նպատակաուղղված: Որովհետև ամուսնական կյանքը ենթադրում ու հորդորում է, ոչ թե անհագուրդ ցանկություններ կամ աննպատակ կենցաղավարություն (հմմտ. Առակ. 7. 22, 23, Հակոբ. 1. 13-14), այլ՝ պարտականությունների ստանձնում, անմնացորդ սեր, ու զոհողություն դեպի մերձավորը՝ «սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո» (Ղևտ. 19:18, Մատթ. 22:39, Մարկ. 12:31, Ղուկ. 10:27), որն ըստ էության ածանցվում կամ սկզբնավորվում է՝ Տիրոջը ծառայելու մեկնակետից և բովանդակում է մարդու բուն կոչումը՝ «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթ. 22:37, Մարկ. 12:29, Ղուկ 10:27): Քանի որ ամուսիններն այլևս տարբեր մարդիկ չեն, այլ մեկ ամբողջություն, ինչպես պատգամում է Աստվածաշունչը. «Այս այժմիկ ոսկր յոսկերաց իմոց եւ մարմին ի մարմնոյ իմմէ» (Ծննդ. 2. 18):

Իսահակ Վարդապետ Պողոսյան

Քրիստոնյա ընտանիքը տղամարդու եւ կնոջ միությունն է, որը հիմնված է ոչ թե պարզ փոխօգնության, ցանկությունների կամ ընդհանուր…

Gepostet von Իսահակ Վարդապետ Պողոսյան am Freitag, 12. Juni 2020

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ