Գլխավոր Աշխարհ «Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը միլիոնավոր քրիստոնյաների կհանի մահմեդականների դեմ». Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս

«Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը միլիոնավոր քրիստոնյաների կհանի մահմեդականների դեմ». Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս

by admin
0 մեկնաբանություն 175 դիտում

Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսն անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ծրագրին և հայտարարել է, որ այդ ծրագրի իրագործումը միլիոնավոր քրիստոնյաների կհանի մահմեդականների դեմ: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:

«Սուրբ Սոֆիայի տաճարն իր համընդհանուր կերպարով կարող է պահպանվել միայն որպես թանգարան: Դրա վերածումը մզկիթի կստիպի միլիոնավոր քրիստոնյաների երես թեքել իսլամից, այդ ծրագրի իրականացումը միլիոնավոր քրիստոնյաների կհանի մահմեդականների դեմ: Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային ճարտարապետության կարևորագույն կոթողներից է, այն իր 1500-ամյա պատմությամբ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և տարբեր մշակույթների կրող մարդկանց իր մոտ է բերել որպես թանգարան»,-ասել է Տիեզերական պատրիարքը:

Աղբյուրը՝  www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ