Գլխավոր Հոգևոր Կարևորը այդ սահմանադրությունները գործադրելու կոչված մարդկանց հոգին է. Շնորհք արք. Գալուստյան

Կարևորը այդ սահմանադրությունները գործադրելու կոչված մարդկանց հոգին է. Շնորհք արք. Գալուստյան

by admin
0 մեկնաբանություն 437 դիտում

Սակայն սա երբեք չի նշանակում, որ մեր ժամանակների «մեսիա» հասարակարգերին հակադրվածները` «կապիտալիզմը», «դեմոկրատիան» կամ «սոցիալիզմը» և այլ բազմաթիվ «իզմեր», դեղ ու դարման են տառապող, կեղեքվող ու կաշկանդված զանգվածներին: Տարակույսից վեր է, որ ամերիկյան, ֆրանսիական, շվեյցարական կամ անգլիական սահմանադրությունները մարդկային, ընկերային ու բարոյական առաջադիմության հոյակապ փաստաթղթեր են և բացահայտորեն հիմնված են ավետարանական սկզբունքների վրա: Բայց այդքանը բավական չէ, որ «Աստծո թագավորությունը» հիմնված հռչակվի երկրի վրա: Կարևորը այդ սահմանադրությունները գործադրելու կոչված մարդկանց հոգին է, որովհետև «հոգին է կենդանարարը, մարմինը մեծ օգտակարություն չունի»: Կամ` «հոգին է կյանք տալիս, իսկ տառը [լոկ որին եթե մարդը կառչի] սպանում է»: Որպեսզի այդ սահմանադրությունները կարողանան իրենց նպատակին ծառայել, անհրաժեշտ է, որ դրանք գործածելու կանչված անհատները մշտապես Ավետարանի առողջ ուսուցումներով սնվեն և աճեն, որպեսզի այդ պետական փաստաթղթերը արդարև գործիքները լինեն Աստծո կամքի, որը տիրում է «երկնքում», տիրել տալու համար նաև «երկրի վրա»:

Շնորհք արք. Գալուստյան, Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2001, էջ 98:

NIP/National Information Platform

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ