Գլխավոր Աշխարհ Թուրքիան «ապակայունացնող գործոն» է. Հունաստանի Գլխավոր շտաբի պետ

Թուրքիան «ապակայունացնող գործոն» է. Հունաստանի Գլխավոր շտաբի պետ

by admin
0 մեկնաբանություն 161 դիտում

Թուրքիան «ապակայունացնող գործոն» է: Այս մասին հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի (GEETHA) պետ Կոնստանտին Ֆլորոսը: Նա նշել է, որ Թուրքիան սպառնալիք է ներկայացնում Հունաստանին եւ Արեւելյան Միջերկրականում ստատուս քվոյին:

Նրա խոսքով՝ Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանի պետությունները պետք է «համագործակցեն խաղաղության ու անվտանգության շրջանակում եւ ապահովեն իրենց քաղաքացիների բարեկեցությունը»: Ֆլորոսը շեշտել է, որ Հունաստանի Զինված ուժերը պատրաստ է ցանկացած սպառնալիքից պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան իրավունքները:

Աղբյուրը՝  www.news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ