Գլխավոր Ընդհանուր Երեք հումանիտար չվերթ՝ Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ

Երեք հումանիտար չվերթ՝ Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ

by admin
0 մեկնաբանություն 145 դիտում

Հայաստանի և Արցախի կողմից Լիբանանի եղբայրական ժողովրդին աջակցություն ցուցաբերելու շրջանակներում ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ս. թ. օգոստոսի 8, 9 և 11-ին կազմակերպվել է 3 հումանիտար չվերթ Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ չվերթերն իրականացվել են «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության կողմից:

«Չվերթերով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ և առողջապահական պարագաներ։

Խորին երախտագիտություն ենք հայտնում «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությանը՝ արագ արձագանքելու և թռիչքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

Միևնույն ժամանակ շնորհակալություն ենք հայտնում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ին, «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին, «Շրջակա միջավայրի նախարարության Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ին և այլ մարմիններին ու ծառայություններին՝ պատշաճ և բարձր մակարդակի սպասարկում իրականացնելու և աջակցություն ցուցաբերելու համար»,- ասված է քաղավիացիայի տարածած հաղորդակցության մեջ:

Աղբյուրը՝  www.hy.armradio.am

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ