Գլխավոր Ընդհանուր Թուրքիան պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին

Թուրքիան պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին

by admin
0 մեկնաբանություն 190 դիտում

Թուրքիան նեղսրտած է Արեւելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի արձագանքից: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր ու Կիպրոսի թուրքերի իրավունքները Արեւելյան Միջերկրականում ու հակաթուրքական ոչ մի դաշինքի ուժը չի բավարարելու խանգարել դրան:

Աքսոյի կարծիքով՝ ովքեր հակառակն են կարծում, նշանակում է՝ պատմությունից դասեր չեն քաղել: «Այս առիթով ցանկանում եմ հիշեցնել, որ մեր բոլոր հնարավորություններով կանգնած ենք եղբայրական Ադրբեջանի կողքին»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել՝ աջակցություն հայտնելով Հունաստանին եւ Կիպրոսին, նշելով, որ Արեւելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարեւան տարածաշրջաններում հետեւողականորեն վարվող ագրեսիվ եւ ծավալապաշտական քաղաքականությունը:

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Թուրքիան վերսկսել է Արեւելյան Միջերկրականում նավթի ու գազի որոնման աշխատանքները, ինչը լարվածություն է առաջացրել Հունաստանի եւ Կիպրոսի հետ հարաբերություններում:

Աղբյուրը՝ www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ