Գլխավոր Հոգևոր Անիմաստ է մտածելը, թե տիեզերքը և մեր գոյությունը սոսկ տիեզերական ինչ-որ մի պատահարի արդյունքն է. Էնթընի Հյուիշ (հանրահայտ անգլիացի ռադիո-աստղագետ)

Անիմաստ է մտածելը, թե տիեզերքը և մեր գոյությունը սոսկ տիեզերական ինչ-որ մի պատահարի արդյունքն է. Էնթընի Հյուիշ (հանրահայտ անգլիացի ռադիո-աստղագետ)

by admin
0 մեկնաբանություն 248 դիտում

«Ես հավատում եմ Աստծուն։ Իմ համար անիմաստ է մտածելը, թե տիեզերքը և մեր գոյությունը սոսկ տիեզերական ինչ-որ մի պատահարի արդյունքն է, որ կյանքը ի հայտ է եկել ֆիզիկական պատահական գործընթացների բերումով, մի միջավայրում, որը պարզապես պատահաբար ունեցել է անհրաժեշտ հատկությունները։ Որպես քրիստոնյա, սկսում եմ հասկանալ, թե ի՛նչ է կյանքը, շնորհիվ Արարչի հանդեպ հավատքի, որի բնությունը մեզ հայտնվել է մոտ 2000 տարի առաջ ծնված մի մարդու կողմից։ […] Կարծում եմ, որ գիտությունն ու [քրիստոնեական] կրոնը անհրաժեշտ են հասկանալու համար Տիեզերքի հետ ունեցած մեր հարաբերությունը։ Սկզբունքորեն, գիտությունը մեզ ասում է, թե ինչպես է ամեն բան աշխատում, թեև տակավին կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, և ես կարծում եմ, որ դրանք միշտ էլ լինելու են։ Բայց գիտությունն արծարծում է հարցեր, որոնց երբեք ի վիճակի չէ պատասխանելու։ Ինչո՞ւ է Բիգ Բենգը հանգեցրել գիտակից էակների ծագմանը, որոնք հարցականի տակ են դնում կյանքի նպատակն ու Տիեզերքի գոյությունը։ Սա մի ոլորտ է, ուր [քրիստոնեական] կրոնն անհրաժեշտ է»։

Էնթընի Հյուիշ, Նամակ Թ. Դիմիտրովին, 27 Մայիս 2002թ.

Հանրահայտ անգլիացի ռադիո-աստղագետ

Գիտություն և Հավատք

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ