Գլխավոր Ընդհանուր Մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը. նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին

Մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը. նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին

by admin
0 մեկնաբանություն 61 դիտում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

Չինաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի բարեկամ ժողովրդին:

Չինաստանն ու Հայաստանն ավանդաբար բարեկամական երկրներ են, որոնք միմյանց հաստատուն աջակցություն են ցուցաբերում երկու երկրների առանցքային շահերից բխող հարցերում: COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարն արտացոլում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու մեր ժողովուրդների միջև եղած խոր ու անկեղծ բարեկամությունը:

Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել՝ բազմաոլորտ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար»:

Աղբյուրը՝ www.armedia.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ