Գլխավոր Աշխարհ Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում

Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում

by admin
0 մեկնաբանություն 85 դիտում

Աշխարհը հոգնել է անջատողական գծերից և պահանջում է զարգացնել համակողմանի փոխօգնություն և համագործակցություն: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ՀԱՊԿ երկրների անունից արված տեսաուղերձում հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:

Իր խոսքով՝ պատմությունը վերանայելու, ֆաշիզմի դեմ վճռորոշ ներդրում ունեցած ազգերի դերը նվազեցնելու փորձերն անհեթեթ են: Ինչպես հավելել է Լավրովը՝ բոլորը պետք է հիշեն պատմության դասերը, պատվեն ազատամարտիկների հերոսությունները, ապահովեն իրենց փառքի համար կանգնեցված հուշակոթողների պահպանությունը:

«Այսօր, ցավոք, աշխարհի տարբեր շրջաններում, շարունակում են մոլեգնել ռազմական հակամարտությունները: Դրանց ավելանում են նաև ներկայի սուր սպառնալիքները. միջազգային ահաբեկչություն, թմրա և կիբերհանցավորություն, կլիմայի փոփոխություն: Այս տարի այս շարքը համալրվեց ևս մի ահարկու մարտահրավերով՝ կորոնավիրուսի համավարակով, որը սոցիալ-տնտեսական և այլ բնագավառներում լուրջ ճգնաժամերի առաջացման պատճառ դարձավ»,- ասել է Լավրովը:

Իր խոսքով՝ համաշխարհային խնդիրներին արձագանքելը տարուց տարի առավել դժվար է լինում, հատկապես միջազգային հանրության աճող մեկուսացման պայմաններում: Նա հավելել է, որ այս իրավիճակը մեծ հաշվով կապված է որոշ երկրների՝ այլ պետությունների օրինական շահերի հետ հաշվի նստելու ցանկության բացակայության հետ:

Աղբյուրը՝  www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ