Գլխավոր Աշխարհ Բելառուսի դեպքում եվրոպական աշխարհամասում պառակտման վտանգ կա. Էմանուել Մակրոն

Բելառուսի դեպքում եվրոպական աշխարհամասում պառակտման վտանգ կա. Էմանուել Մակրոն

by admin
0 մեկնաբանություն 100 դիտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում ստեղծված ճգնաժամը կարող է Եվրոպայի պառակտման պատճառ դառնալ, գրում է eadaily.com կայքը:

«Բելառուսի դեպքում եվրոպական աշխարհամասում պառակտման վտանգ կա»,- նշել է նա և ընդգծել, որ «անհրաժեշտ է խուսափել իրավիճակին դրսից միջամտությունից»:
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ինքն աջակցում է «բելառուս ժողովրդին»:
Միևնույն ժամանակ Մակրոնը շեշտել է, որ անհրաժեշտ է համարում բելառուսական ճգնաժամը ԵԱՀԿ միջնորդությամբ լուծել: Ֆրանսիայի ղեկավարը մանրամասնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ այս հարցի շուրջ իրենց տեսակետն են հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Աղբյուրը՝ www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ