Գլխավոր Արցախ Զախարովան` Ղարաբաղի վերաբերյալ Լավրովի հայտարարությունների մասին. ՌԴ դիրքորոշումն այս հարցում քաջ հայտնի է

Զախարովան` Ղարաբաղի վերաբերյալ Լավրովի հայտարարությունների մասին. ՌԴ դիրքորոշումն այս հարցում քաջ հայտնի է

by admin
0 մեկնաբանություն 104 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությունները, կոչ է արել հիմնվել բացառապես Մոսկվայի դիրքորոշման վրա, այլ ոչ թե` այլ մեկնաբանությունների:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախարարին մեջբերելու կոռեկտությանը, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել եւ այս հարցերն ուղղել այն աղբյուրներին, որտեղից ստացվել է այս տեղեկատվությունը: Ուստի դրան, անկեղծ ասած, ես նույնիսկ չեմ անդրադառնա»,- ասել է Զախարովան:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, ապա այսօր Լավրովի` ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ, ըստ Զախարովայի, քննարկվել են հակամարտության կարգավորման նախկինում հնչեցված հիմնարար սկզբունքները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային հարցերի լուծումը, ինչպես նաեւ` դրա շուրջ տարածքների ազատումը»:

Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում քաջ հայտնի է: Նա խնդրել է այսուհետ առաջնորդվել դրանով, այլ ոչ թե` տարբեր մեկնաբանություններով, որոնք չեն արվում ռուսական կողմից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպումից հետո Ադրբեջանի խորհրդարանի պաշտոնական կայքում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարն իբր հայտարարել է, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին»: Մամուլի հաղորդագրությունը պարունակում էր նաեւ Լավրովին վերագրվող հետեւյալ արտահայտությունը. «Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է: Կարգավորման գործընթացում ռուսական կողմը հանդես է գալիս գրավյալ հինգ շրջանների վերադարձի, տարածքում խաղաղապահների տեղակայման եւ տրանսպորտային եւ կապի համակարգի վերականգնման օգտին»:

Աղբյուրը՝  news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ