Գլխավոր Հոգևոր Թուրքիայի մասնատումը մոտ է

Թուրքիայի մասնատումը մոտ է

by admin
0 մեկնաբանություն 2093 դիտում

Երբ կարդում ես հույն սրբերի մարգարեությունները, նկատում ես, որ հայ-թուրքական ռազմական բախումն անխուսափելի էր դառնալու և դեռ առջևում այն սպասելի է՝ մոտ ապագայում: Դեռևս 2015թ.-ին «Իրատես» թերթի «Մարգարեություն Թուրքիայի վերաբերյալ» հոդվածում տեսնում ենք այդ նախազգուշացման մասին. «Մեր երկրին անհրաժեշտ է դուրս գալ ներքին կյանքի անառողջ մթնոլորտից, ուր շարունակաբար տիրում են մշուշը և գոյապայքարը: Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում գերիշխեն արդարության ու հավասարության սկզբունքները, որպեսզի չլինի արտագաղթ, այլ` ներգաղթ: Անհրաժեշտ է հայկական բանակի լիովին գերժամանակակից վերազինում և ներգաղթի շնորհիվ բանակի թվաքանակի աճ, որովհետև չի բացառվում, որ մենք պատերազմի մեջ լինենք երկու ճակատով` և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ»: Ովքեր հավատում են Սբ. Պաիսիոս Աթոսացու և մյուս հույն սրբերի մարգարեություններին, հասկանում են՝ չի բացառվում, որ հայկական բանակը դաշնակից զորքերի հետ մոտ ապագայում ազատագրելու է Արևմտյան Հայաստանը: Այդ օրերը շատ հեռու չեն: Շատերի համար այս խոսքերը կարող են անլուրջ թվալ, սակայն հույն սրբերի մարգարեություններն աստիճանաբար իրականություն են դառնում: Սուրբ Հոգով լցված սրբերը չեն սխալվում, սխալվում են նրանք, ովքեր չեն հավատում կամ թերահավատորեն են ընդունում սրբերի մարգարեությունները: Պատմությունը դա ապացուցել է: Ինչպես 2015թ.-ի հոդվածում եմ նշել, կրկին վերհիշեցնում եմ, որ Հայաստանի ներկայիս ու ապագայի իշխանությունները պետք է որոշակի վերլուծություն կատարեն այս ամենից, որպեսզի հետագայում անպատրաստ չլինեն, հատկապես ձգտեն կատարել Աստծո կամքը, որպեսզի Երկնային Նախախնամությունն առաջնորդի ու աջակցի հայոց պետությանը վերստին գտնելու իր կորսված հայրենյաց հողերը և միավորելու մեկ միասնական մեծ Հայաստանի սրբազան հաղթության խաչի և դրոշի ներքո:

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ