Գլխավոր Լրահոս 5-րդ սերնդի ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հրաժարականի տեքստը

5-րդ սերնդի ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հրաժարականի տեքստը

by admin
0 մեկնաբանություն 174 դիտում

Սիրելի հայրենակիցներ ես հրաժարակ եմ, տալիս քանի որ

• որպես պատգամավոր և ադրբեջանագետ ես պարտավոր էի գործուն քայլեր իրականացնել միջազգային ատյաններում և այլ հարթակներում` նաև իմ քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխում, Արցախի հիմնախնդրի  վերաբերյալ հայանպաստ տրամադրություններ ստեղծելու ուղղությամբ, սակայն չարեցի,

  • ես պարբերաբար հարցազրույցներ էի տալիս և որպես ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ արդարացնում իմ քաղաքական առաջնորդ, այժմ շատերի համար դավաճան համարվող Նիկոլ Փաշինյանի Արցախի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերվող թեզերը,
  • ես իշխանություն եմ կիսում մի թիմի հետ, որի կարկառուն ներկայացուցիչների թուրքահաճո քարոզը միայն վնասում էր մեր երկրի անվտանգությունը,
  • ես այն իշխանության մասն եմ, որի օրոք Արտաքին գործերի նախարարությունում տեղյակ չեն Արցախի բնակավայրերի բաշխվածությանը,
  • իմ ելույթները լսողները կարող էին կարծել,որ մեր իշխանությունը Արցախի հիմնախնդրին այլ լուծում է տալու, բայց որպես իշխանություն մենք Արցախի հարցը լուծեցինք հօգուտ Ադրբեջանի,
  • նոյեմբերի 9-ից հետո ես քաջություն չունեցա արժանապատվորեն ընդունել, որ իմ քաղաքական առաջնորդը մեղմ ասած ձախողել է և շարունակում է ձախողել ՀՀ արտաքին քաղաքականությունը, որի հետևանքով կորցրել ենք մեր հայրենիքի զգալի մասը և շուրջ  5000 հայրենակից,
  • ես, որպես պատմական գիտությունների թեկնածու ով, մի շարք հոդվածների և երկու մենագրության հեղինակ է (ազնիվ գտնվելու համար պետք է ասեմ,որ մենագրություններից մեկը հրատարակվել է ֆեյք համարվող Լամբերտ հրատարակչության կողմից դեռ շարունակում եմ հավատարմորեն ծառայել Նիկոլ Փաշինյանին։ Ես իմ արարքը արդարացնում եմ այն կեղծ կատեգորիայով, որ մնում եմ պաշտոնի, իբր ընտրողների ձայներն ու իրավունքները պաշտպանելու համար։ Իրականում բոլորս էլ գիտենք, որ եթե չլիներ հիմա շատերի կողմից դավաճան համարվող Նիկոլ Փաշինյանը, ես այնքան ձայն չէի ստանա որ ԱԺ պատգամավոր լինեի։

Հիմա հարցը հետևյալն է, դավաճանե՞լ քաղաքական թիմին և հեռանալ, թե՞ մնալ՝ դավաճանելով հայրենիքին։

Ես ընտրում եմ առաջին տարբերակը։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ