Գլխավոր Աշխարհ Սկանդալ Վատիկանում

Սկանդալ Վատիկանում

by admin
0 մեկնաբանություն 85 դիտում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի պետական քարտուղարությանը պաշտոնապես զրկել է ֆինանսական ակտիվներից և անշարժ գույքից՝ նվիրատվությունների և ներդրումների տեսքով հարյուր միլիոնավոր եվրոյի անհարկի կառավարման պատճառով առաջացած սկանդալի, իսկ այնուհետև՝ կոռուպցիայի գործով հետաքննության պատճառով, հաղորդում է ABC News-ը։
Անցած հանգստյան օրերին Ֆրանցիսկոս պապը նոր օրենք է ստորագրել, որը պետական քարտուղարությանը պարտավորեցնում է իր բոլոր ակտիվները մինչև փետրվարի 4-ը փոխանցել Վատիկանի գրասենյակին: Օրենքը նաև նախատեսում է, որ բոլոր նվիրատվությունները պահ տրվեն և կառավարվեն Վատիկանի գանձապետարանի կողմից։
Այս փոփոխությունները հաջորդել են նվիրատվությունների և ներդրումների սխալ կառավարման հարցում Վատիկանի պետական քարտուղարության հասցեին երկարամյա մեղադրանքներին և քրեական հետաքննությանը։
Նշվում է, որ Վատիկանի պետական քարտուղարության գործողությունները հանգեցրել է տասնյակ միլիոնավոր եվրոյի կորուստների:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ փոփոխությունները սահմանվում են Սուրբ Աթոռի ակտիվների կառավարումը, վերահսկողությունը և զգոնությունը բարելավելու և ավելի «թափանցիկ և արդյունավետ կառավարում» ապահովելու համար։

Աղբյուրը՝ www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ