Գլխավոր Աշխարհ Իրանը դեմ է Սիրիայում և Իրաքում թուրքական զորքերի տեղակայմանը

Իրանը դեմ է Սիրիայում և Իրաքում թուրքական զորքերի տեղակայմանը

by admin
0 մեկնաբանություն 89 դիտում

Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է Թուրքիայի զինված ուժերի տեղակայմանը Սիրիայում և Իրաքում, և ասել, որ երկու երկրների հետ կապերի հարցում Թուրքիայի կառավարության մոտեցումը սխալ է, հայտնում է Ahval–ը:
Թուրքիան զորքեր է ուղարկել Սիրիայի և Իրաքի հյուսիսային տարածքներ՝ քուրդ զինյալների դեմ պայքարելու և սիրիական ընդդիմությունն ուժեղացնելու նպատակով։ Թուրքիան պատրաստվում է երկու երկրներում էլ ռազմաբազաներ հիմնել՝ հակառակ իրենց տարածքները խախտելու վերաբերյալ Բաղդադի և Դամասկոսի քննադատությանը։
«Մենք մերժում ենք Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում, և Դամասկոսի ու Բաղդադի նկատմամբ Անկարայի քաղաքականությունը համարում ենք սխալ», – ասել է Զարիֆը:
Տարածաշրջանային քաղաքականության հարցում Իրանի և Թուրքիայի տարաձայնություններն առավել ընդգծված են Սիրիայում: Թուրքիան սատարում է Սիրիայի ընդդիմությանը 2011 թվականից սկսված քաղաքացիական պատերազմում, մինչդեռ Իրանը սատարում է նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարությանը։ Զարիֆն ասել է, որ Սիրիայում՝ Իրանի միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է։
Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը գլխավորում են Աստանայի գործընթացը, որը նպատակ ունի աջակցել սիրիական հակամարտության կարգավորմանը: Երեք երկրները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով փոխզիջման գնալ:
Զարիֆի հայտարարությունը հաջորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի միջև կայացած հեռախոսազրույցին, որի ընթացքում քննարկվել է անվտանգության և տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցությունը:
Ռոհանիի հետ զրույցում Էրդողանն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները:

Աղբյուրը՝ www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ