Գլխավոր Աշխարհ Իրաքի ԱԳ նախարարը շեշտել է Սիրիան Արաբական պետությունների լիգա վերադարձնելու անհրաժեշտությունը

Իրաքի ԱԳ նախարարը շեշտել է Սիրիան Արաբական պետությունների լիգա վերադարձնելու անհրաժեշտությունը

by admin
0 մեկնաբանություն 80 դիտում

Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը շեշտել է Սիրիան Արաբական պետությունների լիգա վերադարձնելու անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ այդպիսով հնարավոր կլինի հասնել ինտեգրացիոն սկզբունքին, հայտնում է almasdarnews.com–ը։
Երկուշաբթի Իրաքի արտգործնախարարը, Պարսից ծոցի մի խումբ պաշտոնյաների հետ կայացած հանդիպման ընթացքում, հայտնել է, որ «իր երջանկությունը կապված է իրաք-սաուդյան հարաբերություններում երկկողմ համագործակցության սրման և աճի հետ»:
Հուսեյնը բարձր է գնահատել «Իրաքի, Հորդանանի և Եգիպտոսի միջև եռակողմ մեխանիզմը»:
Հանդիպման ընթացքում Իրաքի արտգործնախարարն անդրադարձել է Արաբական պետությունների լիգայի նախարարական մակարդակով վերջին հանդիպումներին, և Լիգայի շրջանակներում արաբական գործողությունների մեխանիզմների ակտիվացման անհրաժեշտությանը:
2012 թվականին Արաբական պետությունների լիգային Սիրիայի անդամակցությունը դադարեցվել է, ինչը կազմակերպության պատմության մեջ առաջին դեպքն էր, որ կազմակերպության հիմնադիր երկրներից մեկի անդամակցությունը կասեցվում է:

Աղբյուրը՝  wwwtert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ