Գլխավոր Ընդհանուր Ամուլսարի հանքը շահագործելու դեպքում վնասը կլինի շատ ավելի մեծ, քան վալյուտային հոսքը. Կարինե Դանիելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ամուլսարի հանքը շահագործելու դեպքում վնասը կլինի շատ ավելի մեծ, քան վալյուտային հոսքը. Կարինե Դանիելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

by admin
0 մեկնաբանություն 71 դիտում

«Երեկվա հարցազրույցից հետո պարզ դարձավ, որ Ամուլսարի հանքը կշահագործվի, ես չեմ պատկերացնում՝ ինչպես և ինչ մեթոդներով պետք է այդ աղետները կանգնեցնեն, քանի որ մեծ է վտանգը շրջակա միջավայրին վնաս հասցնելու վրա»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Երեկ հարցազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանքաարդյունաբերությունը կերաշխավորի վալյուտային հոսքեր, և մեծ է հավանականությունը, որ հանքը կշահագործվի: Կարինե Դանիելյանը հավելեց, որ շահագործման դեպքում ջրային ռեսուրսների խնդիր կլինի Հայաստանում, ինչը շատ ավելի աղետալի է և կարևոր, քան հանքաարդյունաբերության միջոցով ստացվելիք վալյուտային հոսքերը:

«Տեսեք, երբ բախվենք ջրային ռեսուրսների խնդրին հանքաարդյունաբերությունը բացարձակապես շահավետ չի լինի, կարծում եմ՝ բոլոր բնապահպանները դեմ կլինեն, քանի որ հանքի պայմանները սպեցիֆիկ են և ցանկացած շահագործում խիստ վտանգավոր է»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Աղբյուրը՝  www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ