Գլխավոր Լրահոս Կրթության և գիտության վրա փող խնայող պետությունները ստիպված են լինելու փող ծախսել իրավապահների վրա․ Սերոբ Խաչատրյան

Կրթության և գիտության վրա փող խնայող պետությունները ստիպված են լինելու փող ծախսել իրավապահների վրա․ Սերոբ Խաչատրյան

by admin
1 մեկնաբանություն 124 դիտում

Ֆինանսական երաշխիքները ՄԻՊ-ի, կրթության և գիտության մասին օրենքների ողնաշարային կետերից է, որը այս կառավարությունը փորձում է վերացնել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ խոսելով կառավարության երեկվա հակասահմանադրական, հակապետական, հակաազգային նախաձեռնության մասին, որով փակ նիստում որոշեց վերացնել ՄԻՊ-ի, կրթության, գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքներով ամրագրված՝ ամեն հաջորդ տարի նախորդից ոչ պակաս ֆինանսավորվելու պահանջի դրույթը։

Փարձագետը համոզված է, որ, սա անելով, մենք կդառնանք լուսանցքային համայնք, ոչ թե պետություն։

Սերոբ Խաչատրյանը նշեց, որ կա միջազգային կոնկրետ երաշխիք, որ պետություններն իրենց ՀՆԱ-ի գոնե 3 տոկոսը պետք է տան կրթությանը․ 3 տոկոսից ցածրը անընդունելի թիվ է, որևէ շանս չի թողնում, այնինչ Հայաստանում այդ թիվը 2 տոկոսի սահմանում է։

Փաստորեն, կառավարությունը նոր որոշմամբ կանաչ լույս է վառում բոլոր նրանց համար, ով կմտադրվի ֆինանսավորումն այս կետից էլ իջեցնելու։ Այն դեպքում, որ կրճատումներ արդեն կան՝ կրթության ոլորտից գումարներ են հետ բերվում։

Այն պետությունները, որ կրթության և գիտության վրա փող են խնայում, ստիպված են լինելու փող ծախսել իրավապահ համակարգի վրա, քանի որ հանցագործություններն ավելանալու են՝ նկատեց Սերոբ Խաչատրյանը։

«Տեսեք, հիմա մի կողմից կրթության գումարները կրճատում են, մյուս կողմից ինչ-որ դատարաններ են ստեղծում, դատավորների թիվն են ավելացնում։ Այսինքն, փոխանակ մենք կրթության ու գիտության վրա ներդրում անենք, դաս քաղենք մեր անցյալի սխալներից․․․ եթե այսօր պակասեցնենք կրթության ու գիտության գումարը, նշանակում է՝ 10-20 տարի հետո ավելի շատ ոստիկան ու դատավոր պիտի ունենանք, որովհետև եթե երկրի կրթական ցենզը նվազեց, բնականաբար, արդեն հանցագործություններն են շատանալու»,-ասաց նա։

Այս ինստիտուտների ֆինանսական երաշխիքները վերացնելը փորձագետը վիրավորական է համարում։

Աղբյուրը՝ www.yerkir.am

1 մեկնաբանություն

Ashot March 12, 2021 - 3:06 pm

-Ինպե՞ս է ժամանակակից զենքերի ավերիչ ուժից իր Ընտանիքը պաշտպանելու Հայ Զինվորը: ???

Պատասխանել

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ