Գլխավոր Լրահոս Հիմա ի՞նչն է փոխվել, որ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավի. թուրքագետ Հակոբ Չաքրյան

Հիմա ի՞նչն է փոխվել, որ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավի. թուրքագետ Հակոբ Չաքրյան

by admin
0 մեկնաբանություն 2491 դիտում

Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում Էրդողանը հայտարարել էր, որ մենք այս պատերազմին մասնակցում ենք, որպեսզի ավարտին հասցնենք 1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը: Հիմա ի՞նչն է փոխվել, որ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավի, այն պետության հետ, որի նախագահը չի թաքցնում իր լկտիությունը, նա հասել է Արցախի Հանրապետության փաստացի ոչնչացմանը հիմա էլ Հայաստանն է ոչնչացվում. Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան Հայաստանը կրկնակի ցեղասպանության ենթարկելու մտադրություն է հայտնել, որը ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի համաձայն՝ հանցագործություն է մարդկության դեմ:

Չաքրյանը նշում է, որ 1991 թվականից Թուրքիան նախապայման է առաջադրել՝ չհիշատակել 1915 թվականի մասին, ստիպել արցախահայությանն ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը և պարտադրել սփյուռքահայությանը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում քայլեր չգործադրել։

«Վարչապետն այնպիսի հայտարարություն է անում, որ Թուրքիայի հետ պետք է մեր հարաբերությունները բարելավենք, եթե մենք թշնամություն անենք, իրենք էլ թշնամություն կանեն, դա ճիշտ չէ, քանի որ մենք թշնամություն երբեք չենք արել, թուրքական կողմն է սահմանը փակել: Երբ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել, դա խոչընդոտ է, որ ԱՄՆ նախագահն անկաշկանդ գործի, խոչընդոտ է դառնում ապրիլի 24-ին ընդառաջ Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,– ասաց նա:

Թուրքագետի համար անհասկանալի է այն, որ մինչ օրս պատերազմում զոհվածների թիվը վերջնական չի հայտարարվել՝ պատճառաբանելով թե պետական գաղտնիք է։
«Ի՞նչ պետական գաղտնիք, եթե մարդ ռազմաճակատում սպանվել է գաղտնիքը ո՞րն է, այս ամենը արվում է, որպեսզի Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի տրամադրվածությունները չփոխվեն, և հարցը փակվի, և Հայաստանում  հակառուսական տրամադրվածություններ չառաջան: Ռազմական դիտորդների և վիճակագրական տվյալները հաստատում են, որ եթե ռազմական գործողությունները փայլուն անցկացնես, առնվազն վիրավորների թիվը պետք է գերազանցի զոհերի թվին, եթե մենք 5000 զոհ ենք տվել, ուրեմն 20 հազար վիրավոր պետք է ունենանք»:
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հետ կապված խնդիրներին՝ Չաքրյանը նշեց, որ վտանգներ տեսնում է, բայց պետք է հասկանալ, որ երկար ժամանակ ճանապարհները փակ մնալ չեն կարող, սակայն, այդ մասին խոսելիս՝ պետք է հաշվի առնել, որ շրջափակումը եղել է Թուրքիայի կողմից և ինքն էլ պետք է անհանգստանա։
«Թուրքիայի վաղեմի երազանքն է Նախիջևանից մտնել Սյունիք, Մեղրիով ցամաքային ուղի կապ հաստատել Ադրբեջանի հետ, որից երբեք չի հրաժարվել և չի հրաժարվի Թուրքիան։ Պանթուրքիզմը իրականացնելու համար իրենց պետք է Մեղրիի միջանցքը, որպեսզի ցամաքային ուղիղ կապ ունենա, որ Ադրբեջանն իր դիրքերն ամրապնդի և օգտագործելով ծածկահարթակ՝ ներթափանցի Միջին Ասիա»:

Աղբյուրը՝ www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ