Գլխավոր Աշխարհ Թուրքական իսլամիստական շարժումը տեղ չունի Ֆրանսիայում

Թուրքական իսլամիստական շարժումը տեղ չունի Ֆրանսիայում

by admin
0 մեկնաբանություն 68 դիտում

Թուրքական իսլամիստական Milli Görüş շարժումը (Ազգային տեսակետ) հակասում է ֆրանսիական արժեքներին եւ տեղ չունի Ֆրանսիայում, BFM TV-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը:

«Ես կարծում եմ, որ այս կազմակերպությունը, որը հակասում է (Ֆրանսիական) Հանրապետության արժեքներին, որը պայքարում է Հանրապետության արժեքների դեմ, կանանց եւ տղամարդկանց հավասարության դեմ, դեմ է մարդկային արժանապատվությանը»,- ասել է Գաբրիել Աթալը: «Ակնհայտ է, որ այն չպետք է գործունեություն իրականացնի եւ գոյություն ունենա հանրապետությունում»,- հավելել է նա:

Milli Görüş-ը հիմնադրել են Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանի կողմնակիցները, այն գաղափարապես մոտ է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը:

Հաղորդվում է, որ այն ամբողջ Եվրոպայում ունի մինչեւ 300 000 անդամ, ինչը նրան դարձնում է թուրքական սփյուռքի ամենամեծ կազմակերպություններից մեկը:

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ դեմ է քաղաքում մզկիթի կառուցման համար Միլի Գյորխեին 2,5 միլիոն եվրոյի դրամաշնորհ տրամադրելու Ստրասբուրգի իշխանությունների որոշմանը:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ջերալդ Դարմանինի խոսքով՝ կազմակերպությունը հրաժարվել է ստորագրել կառավարական նոր խարտիան, որը նպատակ ունի հակազդել կրոնական ծայրահեղականությանը, ուստի նրան չպետք է ֆինանսավորում հատկացվեր:

Աղբյուրը՝  www.news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ