Գլխավոր Աշխարհ Թուրքիայում 100-ից ավելի բարձրաստիճան ծովակալներ են ձերբակալվել, որոնք դատապարտել են իշխանություններին Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալու համար

Թուրքիայում 100-ից ավելի բարձրաստիճան ծովակալներ են ձերբակալվել, որոնք դատապարտել են իշխանություններին Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալու համար

by admin
0 մեկնաբանություն 107 դիտում

Թուրքիայում ձերբակալվել են 100-ից ավելի բարձրաստիճան զինվորականներ, որոնք կիրակի օրը հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով իշխանություններին Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալու համար։

Մոնտրյոյի՝ 1936 թ. կոնվենցիան, որը գործում է մինչ օրս, ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիան է, որը ենթադրում է, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում՝ միայն մանր և ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին է թույլատրվում մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ):

Ի դեպ, Թուրքիան բազմիցս խախտել է այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով:

Կիրակի օրը 102 պաշտոնաթող ծովակալներ հայտարարություն էին տարածել, որում դատապարտում էին Թուրքիայի իշխանություններին Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալու մասին խոսակցությունները քաղաքական դաշտ նետելու համար։

Հիշեցնենք, որ Ստամբուլում նախատեսվում է կառուցել Ստամբուլի ջրանցքը, որից հետո Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, որոնք կապում են Սև և Միջերկրական ծովերը,  կկորցնեն իրենց հույժ կարևորությունը։

Ըստ ծովակալների՝ կոնվենցիան Լոզանի պայմանագրի եզրափակումն էր, որով սահմանվել են Թուրքիայի ներկայիս սահմանները և այն թուրքական դիվանագիտական հաղթանակներից է։

Նշենք, որ Մոնտրյոյի կոնվենցիայի շնորհիվ Թուրքիան կարողացավ չեզոքություն պահպանել դրա կնքումից 3 տարի անց սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Թուրք ծովակալները 2016 թ. հուլիսից ի վեր բազմիցս ենթարկվել են հարձակումների իշխանությունների  կողմից՝ մեղադրվելով Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ։ Ծովակալները մտավախություն ունեն նաև, որ Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալը հարված կլինի Աթաթուրքի ստեղծած արժեքներին, որին վերագրվում է կոնվենցիան ստորագրելու հաղթանակը:

Աղբյուրը՝  www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ