Գլխավոր Աշխարհ Ի վերջո Թուրքիան նույնպես կհասկանա, որ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում այս ագրեսիվ դիրքը ոչ մի բանի չի հանգեցնի. Կիրիակոս Միցոտակիս

Ի վերջո Թուրքիան նույնպես կհասկանա, որ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում այս ագրեսիվ դիրքը ոչ մի բանի չի հանգեցնի. Կիրիակոս Միցոտակիս

by admin
0 մեկնաբանություն 459 դիտում

Հունաստանի վարչապետը Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ Թուրքիային կոչ է արել հրաժարվել ագրեսիայից եւ ծովային սահմանների շուրջ բանակցություններ սկսել՝ Պարսից ծոցի երկրների հետ կապերն ամրապնդելու նպատակով, հայտնում է AFP-ն։
Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախազգուշացրել է, որ Հունաստանը «շատ հստակ է նշել գծերը» այս ամսվա սկզբին ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ պաշտպանական համաձայնագրերի ստորագրումից հետո:

Միցոտակիսը նաեւ բանակցություններ է վարել թագաժառանգ եւ Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչ Մուհամմեդ բեն Սալմանի եւ Բահրեյնի թագաժառանգ արքայազնի հետ՝ նախքան Ռիադում ապագա ներդրումային նախաձեռնության մասին հայտարարություն տարածելը։

«Մենք ապահով ենք: Չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական վտանգ կա»,- ասել է Միցոտակիսը: «Եվ կարծում եմ, որ ի վերջո Թուրքիան նույնպես կհասկանա, որ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում այս ագրեսիվ դիրքը ոչ մի բանի չի հանգեցնի»։

Լարվածությունը կտրուկ աճեց անցյալ տարի, երբ Թուրքիան հետախուզական նավ եւ փոքր ռազմածովային նավատորմ ուղարկեց այն ջրեր, որոնք Հունաստանը իր սեփականն է համարում ըստ պայմանագրերի:

Աղբյուրը՝ www.news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ