Գլխավոր Աշխարհ Թուրքիայի և Չինաստանի դիվանագետները վիճաբանել են ՄԱԿ-ում

Թուրքիայի և Չինաստանի դիվանագետները վիճաբանել են ՄԱԿ-ում

by admin
0 մեկնաբանություն 152 դիտում

Թուրքիայի և Չինաստանի դիվանագետները վիճաբանել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Դրա պատճառը Սիրիայում հումանիտար իրավիճակն էր, այդ թվում՝ Եփրատի վրա կառուցված պոմպակայաններից մեկի ճակատագիրը։ Ավելին, Պեկինը ուղղակիորեն մեղադրել է Անկարային Սիրիայի մի մասը օկուպացնելու մեջ։

Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակին նվիրված հանդիպման ժամանակ չինացի դիվանագետը նաև մեղադրել է Թուրքիային սիրիացիների իրավունքների զանգվածային ոտնահարման մեջ, մասնավորապես՝ մաքուր ջրի հասանելիության իրավունքի խնդիրը: Չինացի դիվանագետի խոսքով՝ թուրքերը վնասել են Ալլուքի ջրակայանը, ինչի պատճառով Եփրատ գետի ջրի մակարդակն իջել է։

Աղբյուրը՝ ВЗГЛЯД թերթ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ