Գլխավոր Աշխարհ Խնդիրներ կան Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է. Պեսկով

Խնդիրներ կան Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է. Պեսկով

by admin
0 մեկնաբանություն 80 դիտում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն առ այն, որ Անկարան չի կարող մի կողմ քաշվել Ուկրաինային առնչվող հարցերում:

«Խնդիրները Մոսկվայի և Կիևի միջև չեն: Խնդիրներ կան Ամերիկայի և Ռուսաստանի միջև: Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք դաշինքում Թուրքիայի դրական դերը ՌԴ-ի համար:

«ՆԱՏՕ-ի երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն: Կան երկրներ, որոնք ծայրահեղ դիրքորոշումներ են զբաղեցնում, որոնք բարեկամական չեն մեզ համար»,- հավելել է Պեսկովը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան չի արհամարհի իր սկզբունքները և սերտ հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ Ռուսաստանի հետ լայն հարաբերությունների պատճառով:

Աղբյուրը՝  www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ