Գլխավոր Աշխարհ 2022թ.-ին որտեղ կարող են զինված հակամարտություններ բռնկվել

2022թ.-ին որտեղ կարող են զինված հակամարտություններ բռնկվել

by admin
0 մեկնաբանություն 1201 դիտում

Ամերիկյան  Foreign Policy ամսագիրը կազմել է մոլորակի «վառոդի տակառների» ցուցակը, որոնցից 2022թ. կարող են զինված հակամարտություններ բռնկվել։

Ցանկում տեղ է գտել Եթովպիան դաշնային կառավարության եւ «Թիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի» ուժերի միջեւ բախումների պատճառով։ Պոտենցիալ պատերազմներն Աֆրիկայում  կարող են ծագել նաեւ մայրցամաքի տարբեր արմատական իսլամիստական շարժումների կողմից, կարծում են սյունակագիրները։

Ինչպես նշվում է հոդվածում, Թայվանի կամ Հարավչինական ծովի շրջանում պատահական միջադեպը ԱՄՆ եւ Չինաստանի ռազմական ինքնաթիռների միջեւ կարող է մեծ պատերազմի մեկնակետ դառնալ, քանի որ լարվածությունը այդ երկու մեծ տերությունների միջեւ խորանում է։ Երբ 2001թ. բախվեցին երկու երկրների ինքնաթիռները, ինտենսիվ դիվանագիտական աշխատանքի բազում ամիսներ պետք եղան իրավիճակը հարթելու համար։ Ներկա պայմաններում դա անհամեմատ ավելի բարդ խնդիր է լինելու, ասվում է հոդվածում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողումը դառը դեղահաբ կդառնա Միացյալ Նահանգների համար, կարծում են հեղինակները։ Իրանը կշարունակի ուրան հարստացնել եւ հնարավորություն կստանա ստեղծելու զանգվածային խոցման հզոր զենք, այդ ժամանակ Ամերիկան եւ Իսրայելը ստիպված կլինեն ավիահարվածներ հասցնել երկրի տարածքին, որպեսզի թուլացնեն Թեհրանի միջուկային պոտենցիալը, կանխատեսում են ամսագրի տեսաբանները։

Բացի այդ, սյունակագիրները ցուցակում ներառել են Ուկրաինան դեպի Արեւելյան Եվրոպա ՆԱՏՕ-ի էքսպանսիայի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից նրա յուրացման պատճառով։

Աղբյուրը՝ www.news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ