Գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ը խոստացել է արձագանքել Լատինական Ամերիկայում ռուսական ուժերի տեղակայման դեպքում

ԱՄՆ-ը խոստացել է արձագանքել Լատինական Ամերիկայում ռուսական ուժերի տեղակայման դեպքում

by admin
0 մեկնաբանություն 43 դիտում

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնաբանել է Լատինական Ամերիկայում ռուսական ուժեր տեղակայելու հնարավորությունը։

Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է «խիստ արձագանքել», եթե Ռուսաստանը «գնա այդ ուղղությամբ»: Նրա խոսքով՝ հունվարի 10-ին Ժնեւում այդ թեման չի քննարկվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Ժնևում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի միջև։ Ռյաբկովը լրատվամիջոցներին ասել է, որ Մոսկվան կարող է միջոցառումներ անցկացնել նավատորմի միջոցով՝ ի պատասխան ԱՄՆ սադրանքների։ Միաժամանակ նա հրաժարվել է հաստատել կամ բացառել Վենեսուելայում կամ Կուբայում ռուսական ռազմական ենթակառուցվածքների տեղակայման հնարավորությունը։

Աղբյուրը՝  www.vz.ru

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ