Գլխավոր Աշխարհ Աշխարհը կլինի առնվազն երկբևեռ և հնարավոր է նաև՝ բազմաբևեռ. Թոնի Բլեր

Աշխարհը կլինի առնվազն երկբևեռ և հնարավոր է նաև՝ բազմաբևեռ. Թոնի Բլեր

by admin
0 մեկնաբանություն 177 դիտում

Ուկրաինայի պատերազմը ցույց է տալիս, որ Արևմուտքի գերակայությունը մոտենում է ավարտին, քանի որ Չինաստանը վերածվում է գերտերության՝ Ռուսաստանի հետ համագործակցելով դարերի ամենակարեւոր ջրբաժաններից մեկում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։

Աշխարհը, ըստ Բլերի, պատմական շրջադարձային խաչմերուկում է, որը համեմատելի է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կամ Խորհրդային Միության փլուզման հետ: Սակայն այս անգամ, Արեւմուտքն ակնհայտորեն վերելքի վրա չէ:

«Մենք մոտենում ենք Արեւմուտքի քաղաքական եւ տնտեսական գերակայության ավարտին: Աշխարհը կլինի առնվազն երկբեւեռ եւ, հնարավոր է անեւ՝ բազմաբեւեռ», – ասել է Բլերը և հավելել, որ այս դարում ամենամեծ աշխարհաքաղաքական փոփոխությունները տեղի կունենան Չինաստանում, ո՛չ թե Ռուսաստանում:

Ըստ նրա՝ Ուկրաինայի պատերազմը պարզ ցույց է տվել, որ Արեւմուտքը չի կարող հույսը դնել Չինաստանի վրա:

1979 թվականին Չինաստանի տնտեսությունն ավելի փոքր էր, քան Իտալիայինը, սակայն այն բանից հետո, երբ այն բացվեց օտարերկրյա ներդրումների համար եւ շուկայական բարեփոխումներ իրականացրեց, այն դարձավ աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունը: Իր տնտեսությամբ, որը կանխատեսվում է, որ մեկ տասնամյակի ընթացքում կգերազանցի Միացյալ Նահանգներին, Չինաստանը առաջատար է 21-րդ դարի որոշ տեխնոլոգիաներում, ինչպիսիք են արհեստական ​​ինտելեկտը, վերականգնողական բժշկությունը եւ հաղորդիչ պոլիմերները:

«Որպես գերտերության՝ Չինաստանի տեղը բնական է եւ արդարացված։ Սա Խորհրդային Միությունը չէ»,- ասել է Բլերը, ով ՄԲ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1997-ից 2007 թվականներին:

Նա հավելել է, որ Չինաստանի դաշնակիցները, ամենայն հավանականությամբ, կլինեն Ռուսաստանը եւ Իրանը, իսկ Արեւմուտքը չպետք է թույլ տա Չինաստանին ռազմական ճանապարհով շրջանցել իրեն։

«Մենք պետք է ավելացնենք պաշտպանական ծախսերը եւ պահպանենք ռազմական գերակայությունը: Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է գերազանցություն ունենան՝ բոլոր ոլորտներում ցանկացած իրադարձության կամ հակամարտության դեմ պայքարելու համար», – իր խոսքը եզրափակելով ասել է Բլերը:

Աղբյուրը՝ www.news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ