Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 15-ին: Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։
Նոր համաձայնագրի իրագործումը կդառնա երկրների միջև առևտրի զարգացման արդյունավետ գործիք և ապագայում կարող է փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 12 մլրդ դոլարի՝ կրկնակի ավելացնելով ընթացիկ ծավալները:
Աղբյուրը՝ www.auroranews.am