Գլխավոր Արցախ Արցախի ժողովուրդը չի ընդունի Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին որևէ փաստաթուղթ. Արցախի օմբուդսմեն

Արցախի ժողովուրդը չի ընդունի Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին որևէ փաստաթուղթ. Արցախի օմբուդսմեն

by admin
0 մեկնաբանություն 271 դիտում

«Սա ինքնանպատակ չէ և ոչ էլ քմահաճույք է: Արցախի ժողովուրդն արդեն գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնավարությունն Ադրբեջանի կազմում: Գիտի հստակ դեմոգրաֆիկ ցուցանիշներով, խտրական քաղաքականությամբ, որն իրականացրել է Խորհրդային Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական բնակչության թվաքանակն աճում էր, հայկական բնակչության թվաքանակը՝ նվազում: Արցախցիներին ադրբեջանական կենցաղն էր պարտադրվում: Մենք բազմիցս նշել ենք, որ չենք լինի Ադրբեջանի կազմում: Ով էլ, ինչ էլ ընդունի, մենք Ադրբեջանի կազմում չենք լինի»,- ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում:

Օմբուդսմենն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը չի ընդունի նման փաստաթուղթը, եթե այն իրականություն դառնա:

«Չի ընդունի: Եթե կյանքից կտրված որոշում ընդունվի, չեն կարող պարտադրել»,- հավելել է Օմբուդսմենը:

Ստեփանյանը նկատել է, որ հանդիպումների արդյունքներով նրա մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներմուծմամբ առաջ է քաշվում Ադրբեջանի կազմում լինելու տարբերակը:

Աղբյուրը՝  www.news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ