Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին ասել է. «Կովկասում կան շատ զգայուն հարցեր։ Դրանցից մեկն այս երկրի սահմաններին Սիոնիստական ռեժիմի տարրերի առկայությունն է»:
Բաքվին դիմելով նա հայտարարել է. «Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրան»։ Ինչպես նաև նշել է, որ Իրանը հարգում է հարևան երկրների սահմանները և թույլ չի տա, որ դրանք փոխվեն»։
Աղբյուրը՝ www.news.am