Գլխավոր Աշխարհ Լայնածավալ պատերազմի դեպքում Ֆրանսիայի ռազմական պահուստները կբավարարեն ընդամենը 3-4 օր

Լայնածավալ պատերազմի դեպքում Ֆրանսիայի ռազմական պահուստները կբավարարեն ընդամենը 3-4 օր

by admin
0 մեկնաբանություն 1637 դիտում

Երբ Ֆրանսիան մտնի պատերազմի մեջ, ֆրանսիական բանակի մարտական պաշարները կսպառվեն 3-4 օրից։ Ֆրանսիայի Սենատի արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի ղեկավար Քրիստիան Կամբոնը, ելույթ ունենալով RFİ ռադիոյով, խոստովանել է, որ Ֆրանսիան ի վիճակի չէ երկարաժամկետ պատերազմ վարել, և այդ փաստը վաղուց հայտնի է քաղաքական գործիչների լայն շրջանակների։

Նա նշել է, որ հնարավոր լայնածավալ պատերազմի դեպքում Ֆրանսիայի ռազմական պահուստները կբավարարեն ընդամենը 3-4 օր։

Ռազմական տեխնիկայի հիմնական մասը փոխանցվել է Աֆրիկայում «Բարխանե» զորախմբի օգտագործմանը, մնացած ռազմական մատակարարումները կատարվում են բանակի պահեստներից։

Կամբոնը Ֆրանսիայի ներկայիս վիճակը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի հետ, երբ բանակը պարտություն կրեց ռազմական ռեսուրսների բացակայության պատճառով։

Աղբյուրը՝ www.yerkir.am

Նմանատիպ գրառումներ