Էգեյան ծովի արևելյան հատվածում Հունաստանի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստության. գրում է հունական Kathimerini թերթը։
Որոշումն ընդունվել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից շարունակվող սպառնալիքների հետ կապված։ Ընդգծվում է, որ Հունաստանի կառավարությունը չի ձգտում բանավեճի մեջ մտնել Անկարայի հետ, այլ վերահսկում է ամառվա ընթացքում հնարավոր էսկալացիան։
Շաբաթվա սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ կասկածի տակ կդնի արևելյան Էգեյան ծովի կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը, եթե այն չապառազմականացնի դրանք, իսկ մայիսի 27-ին Հունաստանին անվանել էր իր հարևաններին չհարգող երկիր։
Աղբյուրը՝ www.yerkir.am