Գլխավոր Արցախ Մայիսյան եռատոն. մայիսի 9-ը Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը

Մայիսյան եռատոն. մայիսի 9-ը Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը

by admin
0 մեկնաբանություն 1218 դիտում

Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:

Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են: Եթե չլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի բեկումը Ստալինգրադի մոտ 1943թ., մինչ այդ չեզոքություն պահպանող Թուրքիան մտնելու էր Կովկաս և փորձեր իրագործել 1915թ. ոճիրի շարունակությունը: Թերևս նաև սրանով է բացատրվում, որ խորհրդային փոքրիկ հանրապետություն Հայաստանը և առհասարակ հայ ժողովուրդն այդքան մեծ ներդրում ունեցան մեծ հաղթանակի գործում:

Իսկ Շուշիի հաղթանակը հայոց վերածննդի սկիզբն է, սեփական ուժերին հավատալու և հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհին կարևորագույն ռազմավարական և հոգեբանական հաղթանակ:

Շնորհավորում ենք հայոց եռատոնը

Աղբյուրը՝  www.civilnet.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ