Գլխավոր Աշխարհ Մարիուպոլ քաղաքում 1026 ուկրաինացի զինվորական գերի է հանձնվել

Մարիուպոլ քաղաքում 1026 ուկրաինացի զինվորական գերի է հանձնվել

by admin
0 մեկնաբանություն 455 դիտում

Ավելի քան հազար ուկրաինացի ծովային հետևակ է հանձնվել Մարիուպոլում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մարիուպոլ քաղաքում՝ Իլյիչի անվան մետալուրգիական կոմբինատի տարածքում, Ռուսաստանի զինված ուժերի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանական ստորաբաժանումների հաջող հարձակողական գործողությունների արդյունքում 36-րդ ծովային բրիգադի 1026 ուկրաինացի զինծառայող կամավոր վայր է դրել զենքերն ու հանձնվել»,- ճեպազրույցում ասաց գերատեսչության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ հանձնվածների թվում կա 162 սպա։

Աղբյուրը՝ www.ria.ru

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ