Գլխավոր Աշխարհ Մենք թևակոխում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վճռական փուլ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանե

Մենք թևակոխում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վճռական փուլ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանե

by admin
0 մեկնաբանություն 294 դիտում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն ասել է, որ ուկրաինական պատերազմը մոտակա շաբաթների ընթացքում կմտնի վճռական փուլ։ Այս մասին նա հայտարարել է Al Jazeera-ին տված հարցազրույցում։
«Մենք թևակոխում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վճռական փուլ: Մենք ակնկալում ենք, որ առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն, նույնիսկ եթե պատերազմն ավելի երկար տևի», – ասել է նա:
Միաժամանակ Ջեոանեն ընդգծել է, որ դաշինքը չի ակնկալում, որ պատերազմը կսրվի, և ՆԱՏՕ-ն կներգրավվի հակամարտությանը։
«Ռազմական տեսանկյունից մենք չենք տեսնում, որ Ռուսաստանը ցանկանում է կամ կարող է սրել հակամարտությունը, հատկապես ՆԱՏՕ-ի հետ: Թերևս զսպող է այն փաստը, որ ՆԱՏՕ-ն զգալի լրացուցիչ ուժեր է մոբիլիզացրել արևելյան թևում, որ մենք պատմության մեջ առաջին անգամ ակտիվացրել ենք Արևելյան երկրների համար պաշտպանության ծրագիրը»,- ընդգծել է Ջեոանեն։

Աղբյոււրը՝ www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ