Գլխավոր Աշխարհ ՆԱՏՕ-ի ցանկացած զինամթերքով տրանսպորտ, որ ժամանել է Ուկրաինա, կոչնչացվի. Շոյգու

ՆԱՏՕ-ի ցանկացած զինամթերքով տրանսպորտ, որ ժամանել է Ուկրաինա, կոչնչացվի. Շոյգու

by admin
0 մեկնաբանություն 1032 դիտում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային զինելուն, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի մեքենաները՝ Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված զենքով և զինամթերքով, որոնք ժամանել են երկրի տարածք, կոչնչացվեն։
«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենքով լցնել Ուկրաինան: Նշեմ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած տրանսպորտ, որը երկրի տարածք է ժամանել ուկրաինական զինված ուժերի կարիքների համար զենքով կամ նյութական միջոցներով, մեր կողմից համարվում է որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ասել է Շոյգուն։

Աղբյուրը՝ www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ