Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ուկրաինայում գործողության պատճառով Ռուսաստանին ուղղված՝ Արևմուտքի մեղադրանքներն «ամոթալի» են և «հիմար». գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Սերբիան 1999 թ., և Դաշինքին չի հաջողվի վերադարձնել «սերբական ռադիոյի և հեռուստատեսության 16 աշխատակիցների, 82 երեխաների, քաղաքացիական զոհերի, զինվորականների և ոստիկանների կյանքը, որոնք ագրեսիա չէին իրականացրել որևէ երկրի դեմ»։
«Հիմա՝ 23 տարի անց, դուք կարող եք տեսնել, թե որքան սարսափելի, սխալ, անօրինական և, առաջին հերթին, ծայրահեղ անբարոյական էր ՆԱՏՕ-ի 19 երկրների այս գործողությունը։ Որքան ամոթալի է այսօր, և, կներեք բառի համար, հիմարություն է, որ նրանք հարձակվել են Սերբիայի վրա ենթադրյալ հումանիտար աղետի պատճառով»,- ասել է Վուչիչը։
«Այդ իսկ պատճառով նույնքան հիմարություն է, երբ նրանք այսօր մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար, իսկ ինչ-որ մեկը նրանց կհիշեցնի՞, որ նրանք արել են նույն բանը և նույնիսկ ավելի վատը», – ասել է Սերբիայի ղեկավարը:
Աղբյուրը՝ www.yerkir.am