Գլխավոր ՀոգևորԱռակներ Ո՞րն է Աստծո կամքը

Ո՞րն է Աստծո կամքը

by admin
0 մեկնաբանություն 2951 դիտում

Ծեր վանականը աշակերտի հետ անցում է մի դաշտավայրով:

Աշակերտը հարցնում է.

-Հա՛յր Սուրբ, ինչպե՞ս կարող եմ տեսնել Աստծո կամքը:

Ծեր վանականը պատասխանում է.

-Նայիր՝ դաշտավայրում ինչքան երփներանգ, վառ գույներով ծաղիկներ են մեզ ժպտում և ինչպիսի գեղեցիկ պարտեզ է ձևավորվել: Երբ տեսնում ես գեղեցիկ ծաղիկներ, արդեն իսկ տեսնում ես Աստծո կամքը, որովհետև դրանք նույնպես արտահայտում են Աստծո կամքը:

Աշակերտը հարցնում է.

-Հա՛յր Սուրբ, իսկ այս կովերն ու ոչխարները, որոնք հիմա գալիս, լցվում ու ոտնակոխ են տալիս այդ գեղեցիկ պարտեզը, ծաղիկները, դա ո՞ւմ կամքն է:

Վանականը պատասխանում է.

-Դա էլ մարդու կամքն է…

Այնուհետև ցույց է տալիս դեպի իրենց անմիտ հայացքով նայող հովվին:

Հ. Մանուկյան

Նմանատիպ գրառումներ