Գլխավոր Աշխարհ Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չթերագնահատել Պեկինի վճռականությունը

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չթերագնահատել Պեկինի վճռականությունը

by admin
0 մեկնաբանություն 328 դիտում

ԱՄՆ-ն պետք է դադարի թերագնահատել Չինաստանի վճռականությունն ու կարողությունները: Այս մասին ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը Պենտագոնի ղեկավարի հետ զրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:
Վեյ Ֆենհեն նշել է, որ Չինաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կայուն զարգացման հույս ունի, բայց կպաշտպանի իր ինքնիշխանությունը:
Չինաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ուկրաինայի հարցը որպես պատրվակ օգտագործել Չինաստանի վրա սպառնալիքների և ճնշում գործադրելու համար:
Նա շեշտել է, որ Թայվանը Չինաստանի մի մասն է, այս փաստը և ստատուս քվոն հնարավոր չէ փոխել: Ըստ պաշտոնյայի՝ Թայվանի խնդրի նկատմամբ սխալ վերաբերմունքը կարող է ճակատագրական ազդեցություն ունենալ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա։

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական սադրանքները ծովում, ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը։

Աղբյուրը՝ www.tert.am

Նմանատիպ գրառումներ